2018թ. հուլիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի հերթական նիստը, որը վարել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ Նիստին մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Հաշվեքննիչ պալատը հերթական նիստում ընդունել է հետևյալ որոշումները՝
1. Հաշվեքննիչ պալատի աշխատանքներում մասնագետների և փորձագետների ներգրավման կարգը հաստատելու մասին
Որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 14-րդ կետի, ինչպես նաև 37-րդ հոդվածի պահանջներով, ըստ որոնց, հաշվեքննության գործընթացում կարող են ներգրավվել որակավորված մասնագետներ և փորձագետներ՝ համաձայն ընդունված կարգի և պայմանագրային հիմունքներով:
Կարգով սահմանվել են հաշվեքննությանգործընթացներում մասնագետների եւ փորձագետների ներգրավման նպատակները,գործունեության շրջանակն ու ընթացակարգը:
Ըստ հաստատված Կարգի՝ որակավորում ունեցող մասնագետների թվին են պատկանում ակտուարները, հարկայինեւ ֆինանսական մասնագետները, գնահատողները, մշակույթի ոլորտի մասնագետները,բնապահպանները, իրավաբանները, երկրաբանները, անվտանգության համակարգի եւտեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, վիճակագիրները,ճարտարագետները եւ այլ մասնագետներ, իսկ որակավորում ունեցող փորձագետներիթվին են պատկանում անձինք, որոնք մասնագիտացած են հաշվեքննության կամաուդիտի ոլորտում:
2. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսվածհաշվեքննությանմիշարքառաջադրանքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ընդունվել է երկու առանձին որոշում, որոնցից մեկը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հաշվեքննություն իրականացնելու առաջադրանքով սահմանված հաշվեքննության համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցուցակից Հաշվեքննիչ պալատի համապատասխան աշխատակցին հանելու մասին է (վերջինս իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ)։
Իսկ մյուս որոշումը վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հաշվեքննություն իրականացնելու առաջադրանքով սահմանված հաշվեքննության համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցուցակում լրացում կատարելու մասին է (աշխատանքի անհրաժեշտությունից ելնելով՝ տվյալ հաշվեքննությանը մասնակցելու համարներգրավվում է որակավորված փորձագետ և համապատասխան պատասխանատու ստորաբաժնման մեկ այլ աշխատակից)։