Միացյալ Թագավորության ազգային աուդիտի գրասենյակի պաշտոնական հրավերով INTOSAI (Բարձրագույն աուդիտի մարմինների միջազգային կազմակերպության) զարգացման նախաձեռնության (IDI) բարձրագույն աուդիտի մարմինների աուդիտորների պրոֆեսիոնալիզացման գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի նոյեմբերի 14-15-ը գտնվում էր ք․ Լոնդոնում։
Այցի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահը հանդիպում ունեցավ INTOSAI նախագահ, Բրազիլիայի աուդիտի դատարանի նախագահ Բրունո Դանտասի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցավ IDI ղեկավար կազմի և մի շարք երկրների բարձրագույն աուդիտի մարմինների ղեկավարների հետ։
Միջոցառմանը մասնակցում էին INTOSAI ղեկավար կազմի ներկայացուցիչներ, 35 երկրից բարձրագույն աուդիտի մարմինների ղեկավարներ և աուդիտորներ, միջազգային կառույցների և մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանկաներում IDI-ի ներկայացուցիչները Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) և Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի (IFAC) հետ համատեղ ներկայացրեցին բարձրագույն աուդիտի մարմինների աուդիտորների համար մասնագիտական կրթության (PESA) որակավորման ծրագրի պիլոտային արդյունքները և հետագա զարգաման հեռանկարները։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց PESA որակավորված աուդիտորների փորձը, և այդ լույսի ներքո բարձրագույն աուդիտի մարմինների կողմից ապագայում նոր որակի աուդիտների իրականացումը՝ հիմնված կայունությանն առնչվող հաշվետվողականության, ինչպես նաև վարքագծային վերլուծություններով և նորարարությամբ աուդիտների ու հետհսկողության վրա։
Միջոցառման ընթացքում IDI-ը և Միացյալ Թագավորության ազգային աուդիտի գրասենյակը ներկայացրեցին նաև INTOSAI հանրույթի համար որակի կառավարման համակարգի նոր մոտեցումները, որոնց հիման վրա առաջիկայում կհաստատվի որակի կառավարման համակարգի նոր ստանդարտ։
Գլոբալ գագաթնաժողովի ավարտին ազդարարվեց IDI-ի հանձնառությունների ներքո նոր կառույցի՝ Բարձրագույն աուդիտի մարմինների մասնագիտական կենտրոնի (Centre for SAI Audit Professionals) ստեղծման մասին։