Ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու մասով 2018 թվականին բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ վերահսկողական միջոցառումների իրականացման ընթացքում արձանագրվել է, որ Ղազախստանում ընդերքօգտագործողների կողմից 2014-2016թթ. վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարները (մոտ 30.0 մլն ԱՄՆ դոլար) Ղազախստանի լիազոր մարմնի կողմից չի բաշխվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև: Արդյունքում չի կատարվել բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից 2017 թվականի վերահսկողության արդյունքներով տրված հանձնարարականը:

Վերոհիշյալ խնդիրը կրում է շարունակական բնույթ և Ղազախստանում ընդերքօգտագործողների ներմուծման մաքսատուրքերի գումարները ինչպես 2017 այնպես էլ 2018 թվականին շարունակում են չբաշխվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև:

Վերոհիշյալից ելնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը առաջարկել է քայլեր ձեռնարկել տարիներ շարունակ չկարգավողրվող հարցի լուծման հնարավոր տարբերակի վերաբերյալ և գրություն է ուղարկել իր գործընկերոջ ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեկսեյ Կուդրինին, որով  առաջարկել է ՌԴ հաշվիչ պալատին, որպես 2018 թվականի համատեղ վերահսկողական միջոցառումների կազմակերպիչ, ԵԱՏՄ բարձրագույն վերահսկիչ մարմինների անունից պաշտոնապես դիմել ԵԱՏՄ դատարան, որպիսզի խնդիրը կարգավորվի դատական կարգով:

 

 

 

Հինգշաբթի, Հուլիս 12, 2018