2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Նիստի ընթացքում հաստատվել են Հաշվեքննիչ պալատի կողմից թվով 12 հաշվեքննության օբյեկտներում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները.
1.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
2.ՀՀ վարչապետի աշխատակազմ
3.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
4.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
5.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
6.ՀՀ դատական դեպարտամենտ
7.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
8.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե
9.ՀՀ պետական եկամուտների կոմիտե
10.ՀՀ ֆինանսների նախարարություն
11.ՀՀ արտաքին գործերի նախարարություն /գաղտնի/
12.ՀՀ պաշտպանության նախարարություն /գաղտնի/։
Հաստատվել են նաև Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրի 2-րդ մասի (ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ընտրված թեմաներ) շրջանակներում իրականացված հաշվեքննության արդյունքները.
1. Վանաձորի քաղաքապետարանում
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:
Նիստի ընթացքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագրում, ըստ որի, հաշվեքննություններ կիրականացվեն նաև հետևյալ հաշվեքննության թեմաներով.
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում , ինչպես նաև դրանց առանձին հանգույցների և սարքավորումների՝ ձեռքբերման, արդիականացման, վերականգնման, նոր նմուշների մշակման և արտադրությանն ուղղված գործունեություն)
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (Անտառօգտագործման գործընթաց)
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (Համակարգում գործող ՊՈԱԿ-երի ֆինանսատնտեսական գործունեություն):
Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագրի 2021 թվականի միջոցառումների շրջանակներում, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) փորձագետների աջակցությամբ կատարելագործվել է Հաշվեքննիչ պալատի էթիկայի կանոնները՝ համապատասխանեցվելով ISSAI 130 ստանդարտի պահանջներին: Սույն առաջարկությունների հիման վրա՝ Հաշվեքննիչ պալատը համապատասխան լրացումներ է կատարել հետևյալ որոշումներում՝
-Հաշվեքննողների համար ներքին ծառայողական հարաբերությունների շրջանակում կիրառվող էթիկայի կանոններ
-Հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենշային չափանիշները:
Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։
Հրապարակված ընթացիկ եզրակացությունները կարող եք գտնել հետևյալ հղմամբ: