2017 թվականի մայիսի 29-ից ՀՀ վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց համար ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և <<Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության>> (ԳՄՀԸ) աջակցությամբ մեկնարկել են Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտների (ISSAI-ների) հիման վրա ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության (աուդիտի) վերապատրաստման դասընթացների երկրորդ շրջանը: Դասընթացներն անցկացվում են հայաստանյան փորձագետների (որակավորված աուդիտորների) մասնակցությամբ:
Դասընթացների ավարտից հետո հրավիրված փորձագետների ներգրավմամբ նախատեսվում է կազմակերպել ISSAI-ներին համահունչ ֆինանսական և համապատասխանության պիլոտային աուդիտներ, որոնց անհրաժեշտությունը, որպես առանձին նախապայման, ամրագրված է <<Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում>> Եվրոպական Միության բյուջետային աջակցության համաձայնագրում:
Մինչև 2018 թվականը Վերահսկիչ պալատի աշխատակազմի համապատասխան մասնագետներն ամբողջությամբ կվերապատրաստվեն ISSAI-ներին համահունչ ֆինանսական և համապատասխանության աուդիտ իրականացնելու նպատակով՝ որը կապահովի Վերահսկիչ պալատի սահուն անցումը վերահսկողությունից հաշվեքննության, որը բխում է ՀՀ սահմանադրության պահանջներից:

Երեքշաբթի, Մայիս 30, 2017