Եթե ուսանող ես կամ նոր շրջանավարտ և մտածում ես՝ որտեղից սկսել կարիերադ, ապա սկսնակ աուդիտորի այս ծրագիրը ՔՈ հնարավորությունն է։

Ո՞վ կարող է դիմել*

Ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուր ոք, ով՝

  1. ՀՀ քաղաքացի է և մշտապես բնակվում է Հայաստանում,
  2. Բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանող է կամ արդեն ունի բարձրագույն կրթության դիպլոմ,
  3. Գերազանց տիրապետում է հայերենին,
  4. Վարժ տիրապետում է անգլերենին (առնվազն B2 մակարդակ)։

Ինչպե՞ս դիմել

 - Այս փուլում անհրաժեշտ է միայն Դիմում՝ լրացված կից ձևաչափի համաձայն։

 - Դիմումն անհրաժեշտ է ուղարկել hr@armsai.am հասցեին։

 - Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026թ. մարտի 24-ն է։

Ծրագրի մանրամասները ներկայացվում են հետևյալ հղմամբ:

Երեքշաբթի, Փետրվար 24, 2026