Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ հունվարի 24‑ին և 25‑ին տեղի են ունեցել պալատի նիստեր։
Նիստերի օրակարգերում հիմնականում ներառված էին Պալատի 2022 թվականի ծրագրի 1‑ին մասով նախատեսված՝ պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունների նախագծերը։
Քննարկումների արդյունքում Պալատը հաստատեց՝ ներքոթվարկյալ պետական մարմիններում իրականացված 2022 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները․
- - Առողջապահության նախարարությունում
- - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում
- - Պետական եկամուտների կոմիտեում
- - Էկոնոմիկայի նախարարությունում
- - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում
- - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում
- - Ֆինանսների նախարարությունում
- - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում
- - Ոստիկանությունում
- - ՊՆ /գաղտնի/
Պալատի անդամների որոշմամբ, Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Ժամկետային կամ ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարվեցին մի շարք որոշումների որոշումներում, ներառյալ՝ և հաշվեքննությունների մեջ։
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ: