Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Վիետնամի գլխավոր աուդիտորի տեղակալ Չան Մին Խըընը և Վիետնամի Պետական աուդիտի գրասենյակի միջազգային համագործակցության վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Լան Չին Մայ Հուոնը 2025 թվականի ապրիլի 4-ին հյուրընկալվել են Հաշվեքննիչ պալատում։
Երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ներկայացուցիչների միջև առավելապես ճանաչողական բնույթի հանդիպումը նպատակ ուներ պարզելու հնարավոր համագործակցության շրջանակը՝ կառույցների գործունեությունը բարելավելու առկա պոտենցիալն օգտագործելու հեռանկարով։
Հայաստանի Հաշվեքննիչ պալատի և Վիետնամի Պետական աուդիտի գրասենյակի գործունեության իրավակարգավորումներից մինչև փաստացի գործելակերպերի քննարկման արդյունքում, հանդիպման կողմերը համաձայնվեցին, որ չնայած՝ առկա տարբերություններին, երկու կառույցների ընդհանրությունները զգալի են և համագործակցությունը, հատկապես, փորձի փոխանակման համատեքստում, կարող է էապես նպաստել կառույցների խնդիրները ռացիոնալ լուծելու հարցում։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքային քննարկումները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։