2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:
Արա Նռանյանն իր ելույթում ներկայացրեց 2017թ. պետական բյուջեի կատարման ամփոփ ցուցանիշները, եկամուտները, ծախսերը: Խոսեց նաև ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ: Բավականին մանրամասն ներկայացվեց 2017 թվականի ՀՀ պետական բյուջեով սահմանված ծրագրերի իրականացումը բնութագրող ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից կատարված վերլուծությունը:
Հաշվեքննիչ պալատի անդամը ներկայացրեց նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արված առաջարկությունները ՀՀ կառավարությանը:
Ծանոթություն. «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի մայիսի 21-ի թիվ 3/4 որոշմամբ: Եզրակացությունը տեղադրված է ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 198-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասի` ՀՀ հաշվեքննիչ պալատը «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը կներկայացնի ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում: