2019 թվականի մայիսի 24-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել:
Այս նիստի կարևորությունը կայանում էր նրանում, որ օրակարգում ներառված էր պալատի գործունեության հիմնական բաղադրիչներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:
Նյութը ներկայացրեց մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կ. Առուստամյանը: Զեկուցողը նշեց, որ պալատի կողմից տրվել է դրական կարծիք և ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ապագայում կօգնեն խուսափել նման խնդիրներից: Կ. Առուստամյանը անդրադարձավ նաև նախորդ տարվա եզրակացության հիման վրա կառավարության կողմից ձեռնարկած քայլերին: Զեկույցին հաջորդեցին քննարկումներ հարցուպատասխանի ձևաչափով, որի ավարտին պալատը հաստատեց 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման և ՀՀ ֆինանսների նախարարությունում 2018 թվականի պետական բյուջեի կատարման կազմակերպման գործընթացի վերաբերյալ եզրակացությունները:
Պալատի անդամների որոշմամբ՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարեկան գործունեության ծրագրում մի քանի փոփոխություններ են կատարվել ինչպես հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների, այնպես ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ 2/10 և ապրիլի 26-ի թիվ 9/8 որոշումների մասով:
Նիստի հիմնական կազմից բացի այս անգամ մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը: