2023թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը։

Հաշվեքննիչ պալատը նիստում իր վերաբերմունքն արտահայտեց օրակարգում ներառված 26 որոշման նախագծերի նկատմամբ։

Նիստի ընթացքում հաստատվեցին Հաշվեքննիչ պալատի 2023թ. գործունեության ծրագրի.

1‑ին մասում ներառված՝

    • պետական բյուջեի 3 ամիսների կատարման հաշվեքննությունների արդյունքները (Մամուլի հաղորդագրությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով),
    • 6 ամիսների հաշվեքննությունների առաջադրանքները,

2‑րդ մասում ներառված՝

    • միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ֆինանսատնտեսական գործունեության ֆինանսական հաշվեքննության արդյունքները,
    • առանձին կետերով նախատեսված հաշվեքննությունները դադարեցնելու նախագծերը:

Բացի վերոնշյալը` Հաշվեքննիչ պալատն ընդունեց նաև ընթացակարգային որոշումներ՝ իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

 

 

 



Հինգշաբթի, Օգոստոս 3, 2023