2020 թվականի դեկտեմբերի 23-ին հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Պալատը նիստի ընթացքում հաստատել է Հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» և «Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ» միջոցառումների ծախսերի փոփոխված նախահաշիվը:
Նիստի ընթացքում հաստատվել է նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների պլանը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը, համաձայն որի՝ 2020թ. չորրորդ եռամսյակին պլանավորված թվով չորս միջոցառում ներառվել է 2021 թվականի միջոցառումների պլանում:
Կատարվել է փոփոխություն ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրում: Հաշվեքննությունների արդյունավետության բարձրացման նպատակով ժամկետային և այլ տեխնիկական բնույթի փոփոխություններ և լրացումներ են կատարվել հաշվեքննության և ստուգման մի շարք առաջադրանքներում:
Հրապարակման ենթակա որոշումների ծանոթացեք այս հղմամբ։