Փետրվարի 27-ին կայացավ հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստը:
Քննարկումների արդյունքում պալատի անդամների որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին մի շարք որոշումների մեջ:
Մասնավորապես, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կատարվեցին խմբագրական և հաշվեքննության ժամկետների երկարացգման մասով փոփոխություններ և լրացումներ մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներում:
Օրակարգով նախատեսված ևս մեկ որոշման քննարկման արդյունքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին պալատի 2018 թվականի ապրիլի 9-ի Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատում պետական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին թիվ 1/1 որոշման մեջ:
Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացված հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։