2018 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.

  • Որոշում կայացվեց ծախսեր կատարել ՀՀ հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդից և փոփոխություն՝  ՀՀ հաշվեքննիչ պալատի պահպանման ծախսերի նախահաշվում։
  • ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագիրը լրացվեց նոր՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հաշվեքննության ծրագրային կետով և փոփոխություն կատարվեց համապատասխան հաշվեքննության առաջադրանքում՝ երկարաձգելով հաշվեքննության կատարման ժամկետը։
  • Երկարաձգվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամում գնումների գործընթացի նկատմամբ հաշվեքննության և ստուգման կատարման ժամկետները։
  • Հաստատվեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում հաշվեքննության առաջադրանքը։
  • Փոփոխություն կատարվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության պետական ծառայությունում» հաշվեքննության առաջադրանքում՝ պայմանավորված ՀՀ հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումն անդամների միջև բաշխման փոփոխությամբ։

 

 

Երկուշաբթի, Դեկտեմբեր 17, 2018