2018 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.

  1. ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը լրացվեց նոր կետով՝ «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագիր», և հաստատվեց կատարողականի հաշվեքննության առաջադրանք։ Նշված հաշվեքննությունն իրականացվելու է ոչ միայն «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, այլև ISSAI ստանդարտների հիման վրա, ինչը բխում է ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի պահանջներից։
  2. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվեց «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանք։
  3. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում  հաստատվեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում ստուգման առաջադրանք։
  4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվեցին Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ում, Նորքի Տուն-Ինտերնատ ՊՈԱԿ-ում և Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանքներ։
  5. ՀՀ բնապահպանության նախարարության հաշվեքննության շրջանակում հաստատվեցին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ստուգման առաջադրանքներ:
  6. «Ջրառ» ՓԲԸ-ում ստուգման շրջանակներում դիտարկման և զննման ընթացակարգերի իրականացման ժամկետը երկարաձգվեց 12 աշխատանքային օրով։
  7. Կատարվեցին փոփոխություններ հաստատված որոշ առաջադրանքների՝ հաշվեքննություն և ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կազմում։

 

Երեքշաբթի, Հոկտեմբեր 30, 2018