2022 թվականի հունվարի 27-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Նիստի ընթացքում հաստատվել են 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման վերաբերյալ հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները հետևյալ հաշվեքննվող օբյեկտներում.

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
 ՀՀ  պաշտպանության  նախարարություն (գաղտնի)
  ՀՀ ֆինանսների նախարարություն
 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
 ՀՀ  առողջապահության  նախարարություն
 ՀՀ պետական եկամուտների կոմիտե
 ՀՀ  կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
 ՀՀ ոստիկանություն
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
 ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
 ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 ՀՀ վարչապետի աշխատակազմ
 ՀՀ արտաքին գործերի  նախարարություն (գաղտնի)
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության գիտության կոմիտե
 ՀՀ դատական դեպարտամենտ
 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: 

Նիստի ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022թ․ գործունեության ծրագրի 2-րդ մասի 21-րդ կետում («Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործման նկատմամբ հաշվեքննություն) ավելացվել են մի շարք հաշվեքննության օբյեկտներ, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև հաշվեքննության առաջադրանքում։

Նիստի ընթացքում տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել նաև Հաշվեքննիչ պալատի մի շարք որոշումներում։

 

Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

 

Երեքշաբթի, Փետրվար 1, 2022