Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Պալատի արտահերթ նիստը:
Ղեկավարվելով Հաշվեքննիչ պալատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պալատը որոշում է կայացրել կասեցնել՝ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 95-Ա և հուլիսի 27-ի թիվ 150-Ա որոշումներով իրականացվող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Կապանի համայնքապետարանի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննությունները:
Նիստի օրակարգային հարցերի քննարկումից հետո Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի հաշվեքննության առաջընթացի զեկույցը: Հարկ է նշել, որ առաջընթացի զեկույցը հաշվեքննությունների որակի բարելավմանը միտված քայլ է, որը կիրառվում է միայն կատարողականի հաշվեքննության դեպքում ՝ հիմք ընդունելով միջազգային ստանդարտների հիման վրա մշակված Կատարողականի հաշվեքննության մեթոդաբանությունը: Սակայն Պալատը արդեն ձեռնարկել է միջոցներ, որոնք կնպաստեն վերոգրյալ զեկույցի ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացքում կիրառելու գործընթացին:
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ: