Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացվել է երիտասարդ աուդիտորների միջազգային գիտաժողով՝ ASOSAI-ի շրջանակներում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը։
Գիտաժողովի օրակարգը կենտրոնացած էր հանրային աուդիտի թվային փոխակերպման արդիական հարցերի և մարտահրավերների շուրջ։ Քննարկվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների, մեծ տվյալների վերլուծության և թվային անվտանգության ապահովման ժամանակակից մեթոդները։
Քննարկումների առանցքում եղել են այն գործիքակազմերը, որոնք հնարավորություն են տալիս հաշվեքննությունը դարձնել առավել արդյունավետ, ճշգրիտ և թափանցիկ։
Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների մասնակցությունը միտված էր միջազգային առաջատար փորձի ուսումնասիրմանը, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարությունները հայաստանյան հանրային աուդիտի համակարգում ներդնելու հնարավորությունների բացահայտմանը։
Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շարունակվում է՝ նպատակ ունենալով ապահովել տեխնոլոգիապես առաջադեմ աուդիտ, որը լիովին համահունչ է թվային դարաշրջանի մարտահրավերներին։




