2023թ. դեկտեմբերի 21-ին հերթական և դեկտեմբերի 26-ին արտահերթ նիստեր են տեղի ունեցել Հաշվեքննիչ պալատում։
Հերթական նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ ընթացիկ եզրակացությունները․
-
- Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,
Նիստի ընթացքում հաստատվել է նաև «Հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքների պարբերական վերաբաշխման կարգը», ինչպես նաև «հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների ուսումնասիրման ընթացակարգը»։
Արտահերթ նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ ընթացիկ եզրակացությունները․
Նիստի ընթացքում հաստատվել է «Հաշվեքննիչ պալատի 2024-2025 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների պլանը», որով Հաշվեքննիչ պալատը նախանշել է առաջիկա երկու տարիների ռազմավարական զարգացման նպատակները և դրանց հասնելուն միտված միջոցառումների ծրագիրը:
Բացի վերոնշյալը` Հաշվեքննիչ պալատը երկու նիստերի ընթացքում ընդունել է նաև ընթացակարգային մի շարք որոշումներ՝ իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ։