Մայիսի 5-ին հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ մեկնարկել է Պալատի հերթական նիստը, որը հագեցած օրակարգով պայմանավորված ընդմիջվել է և ավարտվել է մայիսի 6‑ին։

Նիստի օրակարգում ընդգրկված էին Պալատի 2021 թվականի ծրագրի 1‑ին մասում տեղ գտած հաշվեքննությունների արդյունքներն ամփոփող ընթացիկ եզրակացությունները։ Հաշվեքննիչ պալատի ստորաբաժանումները Պալատի գնահատականին ներկայացրեցին իրենց աշխատանքների արդյունքում ձևավորված ընթացիկ եզրակացությունները։

Քննարկումների արդյունքում Պալատը հաստատեց հետևյալ ընթացիկ եզրակացությունները.

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  2.  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում 2021        թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը  (ներբեռնել այս բաժնից)
  3.  Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը (ներբեռնել այս բաժնից)
  5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  9. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  11. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  12. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  13. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  14. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը

 

Նիստի ընթացքում գաղտնի ռեժիմով քննարկվեցին և հաստատվեցին ևս երկու ընթացիկ եզրակացություն.

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության  արդյունքների  վերաբերյա լ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/
  2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/

Պալատի անդամների որոշմամբ, Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Ժամկետային կամ ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարվեցին մի շարք որոշումների և հաշվեքննությունների մեջ։

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

 

 

 

 

Չորեքշաբթի, Մայիս 11, 2022