Հաշվեքննիչ պալատը 2021թ. հունիսի 30-ին հերթական նիստ է անցկացրել:

Նիստի ընթացքում հաստատվել են ստուգման առաջադրանքներ՝

  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Երևանի մանկան տուն»  ՊՈԱԿ-ում,
  • Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»  ՊՈԱԿ-ում,
  • Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում,
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գնումների գործընթացի նկատմամբ իրականացվող հաշվեքննության շրջանակում «ԱՐՄ-ԱԷՐՈ»  ՓԲԸ -ում

Հաստատվել է նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» միջոցառման ծախսերի փոփոխված նախահաշիվը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին և այլ որոշումներում:

 

Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

 

  

Հինգշաբթի, Հուլիս 1, 2021