2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվեցին Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ-ում, «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում, Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ-ում, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանքներ։
  2. «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում իրականացվող հաշվեքննության շրջանակներում դիտարկման և զննման ընթացակարգերի իրականացման ժամկետը երկարաձգվեց 12 աշխատանքային օրով։
  3. Փոփոխություն կատարվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 4/18 որոշման մեջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության պետական ծառայությունում» հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը սահմանվեց մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Հաշվեքննիչ պալատը նպատակադրվել է 2019 թվականի ընթացքում կրկին անդրադառնալ Սոցիալական ապահովության պետական ծառայությանը և իրականացնել նմանատիպ հաշվեքննություն արդեն 2018 թվականի ժամանակաշրջանի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ։
  4. Փոփոխություններ կատարվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաստատված մի շարք առաջադրանքներում՝ պայմանավորված ՀՀ հաշվեքննիիչ պալատի նոր անդամի կողմից իր պաշտոնական լիազորությունների ստանձնմամբ։

 

 

Երկուշաբթի, Նոյեմբեր 12, 2018