2020թ. մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի հերթական նիստ, որի ընթացքում հաստատվել է.
- ՀՀ ֆինանսների նախարարությունում 2019 թվականի պետական բյուջեի կատարման կազմակերպման գործընթացի հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը,
- Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը,
- Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջին համաձայն՝ վերնշված փաստաթղթերը ներկայացվել են Ազգային ժողով, կառավարություն և հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում։
Նիստի ընթացքում հաստատվել են նաև Հաշվեքննիչ պալատի գործունեությանը և հաշվեքննությունների որակին ու մեթոդաբանական հենքին առնչվող կարևորագույն նշանակության որոշումներ.
- Հաշվեքննիչ պալատում որակի կառավարման համակարգի ստեղծման հայեցակարգը,
- Հաշվեքննողների համար ներքին ծառայողական հարաբերությունների շրջանակում կիրառվող էթիկայի կանոնները,
- Հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենշային չափանիշները,
- Հաշվեքննիչ պալատի «ֆինանսական հաշվեքննության մեթոդաբանությունը», «Համապատասխանության հաշվեքննության մեթոդաբանությունը», «Հաշվեքննության փաստաթղթավորման ուղեցույցը», «Պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների եվ տարեկան կատարման հաշվեքննության ուղեցույցը», «ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային (LS Finance) համակարգից հաշվեքննության նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու ուղեցույցը» և «ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունների (LS Rep) համակարգից հաշվեքննության նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու ուղեցույցը»:
Նիստի ընթացքում հաստատվել են նաև 2020թ. գործունեության ծրագրի շրջանակներում մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներ, ինչպես նաև կազմակերպական հարցերով փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք որոշումներում:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: