Սույն թվականի նոյեմբերի 24-ին կայացել է Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը, որը վարել է Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
Պալատի նախագահի առաջարկով հաշվեքննությունների առաջադրանքներին և պալատի ներքին գործընթացներին վերաբերվող մի շարք որոշումներ հաստատվեցին չզեկուցվող ընթացակարգով։
Նիստի ընթացքում քննարկվեց ՀՊ 2023 թվականի տարեկան գործունեության ծրագրիի նախագիծը: Առաջնորդվելով Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրերը կազմելու նպատակով Պալատի կողմից հաստատված ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ, Պալատը հաստատեց ՀՊ 2023 թվականի գործունեության ծրագրային կետերի ընտրության հիմնավորումը և դրանից բխող՝ տարեկան գործունեության ծրագիրը։
Հաշվեքննիչ պալատի 2023թ. տարեկան գործունեության ծրագրին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ:
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ: