ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 26-ին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ սկսվել է քննարկվել <<ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին>> տարեկան հաշվետվությունը:
Նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ ՀՀ կառավարության անդամներ:
Նիստի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրել է <<ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին>> տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը, որը հաստատվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 11/2 որոշմամբ:
Իր ելույթի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը խոսելով <<ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին>> տարեկան հաշվետվության արժանահավատության մասին, անդրադարձել է նաև Հաշվետվության մասով արված Վերահսկիչ պալատի առաջարկություններին, որոնք վերջին տարիներին ՀՀ կառավարության արձանագրած դրական բարեփոխումների հարցում էական ազդեցություն են ունեցել:
<<ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին>> տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը սահմանված ժամկետներում ներկայացվել է Ազգային ժողովին, դրա մասին տեղեկացվել է Հանրապետության Նախագահին և Կառավարությանը: Այն տեղադրված է նաև Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքում:
Նիստից հետո ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը պատասխանել է նաև լրագրողների տարբեր հարցերին:

Երեքշաբթի, Հունիս 27, 2017