2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 103 կողմ և 1 դեմ ձայների բաշխվածությամբ, Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով:
Ազգային ժողովի նիստի ընթացքում իր ելույթում Կարեն Առուստամյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար, համառոտ ներկայացրեց աշխատանքի իր պատկերացումներն ու նպատակները: Նա ընդգծեց, որ ընտրվելու դեպքում կանի հնարավորը՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պալատի նկատմամբ հանրության վստահությունն ավելացնելու համար:
Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Կարեն Առուստամյանին:
Կարեն Առուստամյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
Չորեքշաբթի, Դեկտեմբեր 30, 2020