Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարումը և արդյունքներն ամփոփող եզրակացությունը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, ինչպես նաև հրապարակել է իր ինտերնետային պաշտոնական կայքում:
ՀՀ օրենսդրության և Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտներին (ISSAI) հիման վրա իրականցված հաշվեքննության արդյունքում, Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտել է չձևափոխված կարծիք, արձանագրելով, որ ֆինանսական հաշվետվությունը, բոլոր էական առումներով, տալիս է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման ճշմարիտ և իրական պատկերը։
Այդուհանդերձ, հաշվեքննությամբ 10 մարմինների հաշվետվություններում արձանագրվել է բյուջետային դասակարգման շուրջ 28 մլրդ և գումարի մոտ 1 մլրդ դրամի չափով 34 խեղաթյուրում, որը գումարային առումով էականության շեմից ցածր լինելու հանգամանքով պայմանավորված՝ թեև չի ազդել կարծիքի վրա, բայց և այնպես վկայում է ներքին հսկողության համակարգերի որոշակի բարելավման կարիքի մասին:
Միաժամանակ, հաշվեքննության արձանագրումների հիման վրա, Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է 4 առաջարկություն, որոնց իրագործմամբ ակնկալվում է կանխարգելել համանման խեղաթյուրումները, ինչպես նաև բարելավել հանրային հատվածի ֆինանսական հաշվետվությունների որակը։


