Ապրիլի 23-ին տեղի ունեցավ սկսնակ աուդիտորների ներգրավման ծրագրին դիմորդների գրավոր թեստավորումը։

Շուրջ 200 դիմորդ հայտ էր ներկայացրել՝ մասնակցելու հայտարարված ծրագրին, որոնցից շուրջ 100-ը հաղթահարել էր նախնական ընտրության փուլը։

Գրավոր թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կհրավիրվեն Հաշվեքննիչ պալատ՝ հարցազրույցի:

Ծրագրի իրականացումը միտված է կատարողականի հաշվեքննության բնագավառում սկսնակ հաշվեքննողների (աուդիտորների) պատրաստմանը՝ ապահովելով նրանց միջազգային ստանդարտներին (ISSAI) համապատասխան բազային գիտելիքներով և աուդիտորական հմտություններով։

 

Չորեքշաբթի, Ապրիլ 29, 2026