2026 թվականի ապրիլի 14-ին Հաշվեքննիչ պալատում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ: Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները, համայնքների ֆինանսական վիճակը և իրականացվող հաշվեքննությունները և այդ համատեքստում Հաշվեքննիչ պալատի դերը համայնքային հաշվետվողականության և թափանցիկության ապահովման գործընթացներում։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձրացրել են համայնքների ֆինանսական անկախությանը, մասնագիտական ներուժի առկայության և մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատկապես կարևորվել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունավետության գնահատումը և դրա ազդեցությունը տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ամրապնդման վրա: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է ՏԻՄ ոլորտում Պալատի կողմից իրականացված հաշվեքննությունների արդյունքները,  Ընդգծելով, որ Պալատի լիազորությունների շրջանակը ներառում է նաև համայնքային սեփականության, այդ թվում համայնքային բյուջեների նկատմամբ հաշվեքննությունը, դրա ընթացքում փաստերի անկախ արձանագրումն ու համակարգային կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացումը՝ զերծ մնալով վարչական վերահսկողական գործառույթներից:

Հանդիպմանը շեշտադրվել է, որ  Պալատն իր գործունեության մեջ առաջնորդվում է բարձրագույն աուդիտորական մարմինների միջազգային ստանդարտներով (INTOSAI), ինչպես նաևհաշվեքննության պլանավորման և իրականացման հիմքում դրվում է Հաշվեքննության միջնաժամկետ առաջնահերթությունները, որտեղ մարդը, քաղաքացին և նրա շահերը հանդիսանում են անկյունաքարային: Այդ իսկ պատճառով Պալատն ակտիվորեն զարգացնում է կատարողականի հաշվեքննության գործիքակազմը, որի նպատակն է գնահատել համայնքային միջոցների օգտագործման ռեսուրսային և նպատակային արդյունավետությունը, ինչպես նաև տնտեսումը:

Հանդիպման ավարտին Կոնգրեսի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև պետություն-համայնք համագործակցության արդյունավետությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը Պալատի հետ՝ որպես հաշվետվողականության և թափանցիկության ապահովման առանցքային երաշխավորի:

 

Երկուշաբթի, Ապրիլ 27, 2026