ՎԱԶԳԵՆ ՀՄԱՅԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022թ. ապրիլի 22-ից՝ ՀՀ հաշվեքննիչ պալատ, գլխավոր քարտուղար
2019թ. -2022թ. ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր քարտուղար
2018-2019թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
2016-2018թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ
2015-2016թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի խորհրդական
2014-2015թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, ֆինանսահաշվային վարչության պետ-գլխավոր հաշվապահ
2013-2014թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
2008-2013թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, գործառնական վարչության համայնքների և պետական հիմնարկների բյուջեների հաշվառման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
2005-2008թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, գործառնական վարչության համայնքների և պետական հիմնարկների բյուջեների հաշվառման բաժնի պետ
2002-2005թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, գործառնական վարչության բյուջեների եկամուտների հաշվառման բաժնի պետ
1999-2002թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր գանձապետի օգնական
1998-1999թթ. «Թունելմետրոշին» ԴՁ՝ 1-ին կարգի ինժեներ-էլեկտրիկ
2008թ. ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը
2002թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական ուսուցման լրիվ դասընթացը
2000թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրոսական ուսուցման լրիվ դասընթացը
1998թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը
Որակավորումը
Ճարտարագիտության բակալավր, ճարտարագիտության մագիստրոս, ճարտարագետ-հետազոտող, տնտեսագիտության բակալավր
Մասնագիտությունը
էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա, ֆինանսներ և վարկ
Վերապատրաստման դասընթացներ
2013թ. «Հանրային ֆինանսների կառավարում», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն, Բադ Հոննեֆ, Գերմանիա
2012թ. «Հանրային ֆինանսների և արտաքին ֆինանսավորման կառավարումը գանձապետարանում», Պետական ծախսերի կառավարման փորձի փոխանակում և փոխադարձ ուսուցում (PEMPAL), Գանձապետական համագործակցության ծրագիր, Թբիլիսի, Վրաստան
2011թ. «Գանձապետական գործառույթներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում», Պետական ծախսերի կառավարման փորձի փոխանակում և փոխադարձ ուսուցում (PEMPAL), Գանձապետական համագործակցության ծրագիր, Աստանա, Ղազախստան
2008թ. «Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների համար օգնության օգտագործման հնարավորությունների ընդլայնում», Ճապոնիայի միջազգային համագործակցության կառավարական գործակալություն (ՃՄՀԳ), Տոկիո, Ճապոնիա
2005թ. «Մակրոտնտեսական կառավարում», Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մանր և միջին բիզնեսի կենտրոն, Պեկին, Չինաստան
Ծնվել է 1977 թ. մարտի 27-ին ք. Երևանում
Գիտական աստիճանը
Տեխնիկական գիտությունների թեկնածու
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի
Զինապարտ է: