ԿԱՐԵՆ ՎԱՍԻԼԻԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

2020թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ հավեքննիչ պալատի անդամ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

2020թ. ապրիլի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար:

 

2018-2020 ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏ Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ

2014-2018 ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ Մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության պետ

2008-2014 ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ Մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության պետ

2007-2008 ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ Վերլուծության եւ մեթոդաբանության վարչության պետ

2006-2007 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ Մեթոդաբանության տեսչության պետ

2006 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ Վերլուծական եւ մեթոդաբանական վարչության գլխավոր մասնագետ

2005 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ Պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչության մասնագետ

2004-2005 ՀՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Իրավաբանական վարչության մասնագետ 2001-2003 ՀԱՅԱՈՒԴԻՏ ՍՊԸ Մասնագետ

2000-2001 ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ Ֆինանսական վերահսկողության եւ մեթոդաբանության խումբ, առաջատար մասնագետ

2000 ՀԱՅԿԱՊ ԲԱՆԿ Գանձապետարանի արտարժութային եւ ֆոնդային գործառնությունների վարչության մասնագետ

1998-2000 ՀԱՅՆԵՐԱՐՏ ԲԱՆԿ Վարկային մենեջեր

 


Համակարգում է 4-րդ վարչության աշխատանքները:

 

2000-2003 ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու:
Ատենախոսության թեման՝ «Առևտրային բանկերի դրամական հոսքերի հաշվառման և վերահսկողության հիմնախնդիրները»

1995-2000 ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Տնտեսագետ, գերազանցությամբ
Մասնագիտացումը՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ


Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին Երևան քաղաքում:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

  • ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2019թ. մայիսի 28-ի որոշմամբ պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով:
  • Համահայկական 6-րդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին գործուն մասնակցության համար 2015թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

ԱՅԼ

  • 2007-ից    ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դասախոս, դասավանդվող առարկա՝ աուդիտ

  • 2000-2008    ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Դասախոս, դասավանդվող առարկաներ՝ Աուդիտ, հաշվապահական, հարկային հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն

  • 2012թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
  • Մասնակցել է Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների (INTOSAI, EUROSAI, ASOSAI) տարբեր հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին:
  • Մասնակցել է տասնյակ միջազգային վերապատրաստումների և գիտաժողովների:
  • Ամուսնացած է, ունի երկու երեխա:
  • Զինապարտ է: