ԳԱԳԻԿ ԳԱՌՆԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Աշխատանքային գործունեություն
1999թ․ հոկտեմբերից մինչև 2000թ․ ապրիլ ամիսն աշխատել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2000թ․ ապրիլից մինչև 2002թ․ հունվար ամիսն աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմում, որպես վարչապետի խորհրդականի օգնական։
2002թ․ հունվարից մինչև 2007թ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որպես ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։
2007թ․ մինչև 2016թ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։
2013 թվականին մեկ ամիս ժամանակահատվածով աշխատել է ՋիԱյԶեթ-ի /GIZ գերմանական ծրագիր/ «Հանրային ֆինանսների կառավարումը հանրային կովկասում» ծրագրում, որպես խորհրդատու։
2016թ․ հունվարից մինչև 2023թ․ հունվար ամիսն աշխատել է ՀՀ Աժ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ (բյուջետային գրասենյակի ղեկավար)։
2023թ. հունվարի 17-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով:
Դասախոսական գործունեություն
2013-2014թթ․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասավանդել է <<Հանրային ֆինանսներ>> առարկան,
2015-2019թթ․ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, հանրային ծառայողների վերապատրաստման շրջանակներում, դասավանդել է <<Բյուջետային համակարգ, ծրագրային բյուջետավորում և բյուջետային ծրագրերի վերլուծական գործիքակազմ>> առարկան։
Աժ կարողությունների շարունակական զարգացման համատեքստում, որպես Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ կազմակերպել և իրականացրել է մեկ տասնյակից ավելի սեմինարներ ու աշխատաժողովներ։
Դասընթացներ և ուսումնական այցեր
2004-2022թթ․ ընթացքում, մասնակցել է երեք տասնյակից ավելի դասընթացների և ուսումնական այցերի՝
- Ավստրիայի «Վիեննայի միացյալ ինստիտուտ» (Տասից ավելի դասընթացներ, որոնք վերաբերել են հանրային ֆինանսներին, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններին, բանկային համակարգին և այլն)։
- Եվրոպայի քոլեջ, «Վարշավայի Եվրո-Ատլանտյան ամառային ակադեմիա» /Վարշավա, Լեհաստան/։
- Արժույթի Միջազգային Հիմնադրամ /Վաշինգտոն, ԱՄՆ/։
- GIZ (ՋիԱյԶեթ) Միջազգային համագործակցության ակադեմիա, «Հանրային ֆինանսների կառավարում» (Բադ Հոննեֆ, ԳԴՀ)։
- «Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների ամառային ակադմիա» (Ստրասբուրգ, Ֆրանսիա)։
- Ավստրիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Լիտվայի, Ռուսաստանի Դաշնության /ուսումնական կրթաթոշակ՝ 2004թ․, 2006թ․/, Սլովենիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Վրաստանի և Իտալիայի խորհրդարաններ:
Համակարգում է 3-րդ վարչության աշխատանքները:
1992-1997թթ․ Ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը՝ ստանալով <<Տնտեսագետ հաշվապահական հաշվառման և ֆինանսների գծով>> որակավորում։
1997-1997թթ․ Ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը (Ներկայիս ՀՀ պետական կառավարման ակադեմիան)՝ ստանալով պետական ծառայողի որակավորում։
1997-2000թթ․ Ավարտել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2018 թվականի հունվար-հունիս․ Ավարտել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության քոլեջի հնգամսյա դասընթացը «Հանրային քաղաքականություն և կառավարում» թեմայով։
Ծնվել է 1975 թվականի հունիսի 27-ին, Երևան քաղաքում։
Պահեստազորի սպա է։
Ամուսնացած է, ունի երկու որդի։