05 դեկտեմբերի, 2022
Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ իրավական փաթեթի քննարկում. ենթադրվում են մեծ օրենսդրական փոփոխություններ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետների ներգրավվածությամբ դեկտեմբերի 1-ին՝ Ծաղկաձորում տեղի է ունեցել համաժողով, որի նպատակն էր ներկայացնել Հաշվեքննիչ պալատի զարգացման հնարավորությունները, օրենսդրական նախաձեռնության հիմնական մոտեցումները, կարգավորումները, լսել շահագրգիռ կողմերի տեսակետներն ու առաջարկները: