Ի կատարումն Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրի 3-րդ մասի 3-րդ կետի՝ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության կարողությունների շրջանակներում ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբն ավարտել է աուդիտի բարձրագույն ինստիտուտների միջազգային ստանդարտների (SAI PMF) պահանջների համաձայն ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության կատարողականի ինքնագնահատման աշխատանքները:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության կատարողականի ինքնագնահատման զեկույցը 2020թ. դեկտեմբերի 24-ին ներկայացվել է Հաշվեքննիչ պալատին:

Սա թվով երկրորդ ինքնագնահատումն է: Նախորդ SAI-PMF ինքնագնահատման աշխատանքներն իրականացվել էին 2018թ.-ին, որն անցել էր անկախ հավաստման գործընթաց աուդիտի բարձրագույն ինստիունտների միջազգային կազմակերպության (INTOSAI) զարգացման նախաձեռնության (IDI) կողմից:

 

 

 

Երկուշաբթի, Դեկտեմբեր 28, 2020