2020 թվականի դեկտեմբերի 25-ին հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Պալատի անդամների կողմից քննարկվել և հաստատվել են՝ 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ մի շարք ընթացիկ եզրակացություններ՝
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/:
Նիստի ընթացքում հաստատվել է Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների 2021թ. մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը:
Պալատի որոշմամբ վերսկսվել են 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման թվով 16 հաշվեքննությունները:
Նիստի ընթացքում հաշվեքննության անհրաժեշտությունից ելնելով կատարվել են փոփոխություններ ՀՊ մի շարք որոշումներում:
Ընթացիկ եզրակացություններին ծանոթացեք այս հղմամբ։
Հրապարակման ենթակա որոշումների ծանոթացեք այս հղմամբ։