2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հասշվեքննիչ պալատի 10 աշխատակից, մասնակցելով «LS FINANCE» և «LS REP» գանձապետական էլեկտրոնային շտեմարանների դասընթացներին,  հաղթահարել է թեստային փուլը:

Այդ առնչությամբ, 2018 թվականի հունիսի 19-ին ՀՀ հաշվեքննիչ պալատում տեղի է ունեցել ՀՀ կառավարության գանձապետական էլեկտրոնային շտեմարանների դասընթացները հաջողությամբ անցած թվով 10 աշխատակցի վկայականների տրամադրման արարողություն:

Արարողության մասնակցում էին նաև Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանը, GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ա. Քեմփան և «Լսոֆթ» ընկերության մասնագետները։

Արարողության ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանը և GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ա. Քեմփան շնորհավորեցին վերապատրաստված և որակավորված աշխատակիցներին և հույս հայտնեցին, որ, տիրապետելով գանձապետական էլեկտրոնային համակարգերին, նրանք կուժեղացնեն ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննության պլանավորման, իրականացման և հետհսկողական կարողությունները:

 

Իր խոսքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ներկաներին հիշեցրեց, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով հաշվեքննության առարկաներին վերաբերող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող էլեկտրոնային շտեմարանները օրենքով սահմանված կարգով պետք է հասանելի լինեն Հաշվեքննիչ պալատին։

Լևոն Յոլյանն ընդգծեց, որ ներկա փուլում բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծվել պալատի համար, քանի որ մի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությունն, իր հերթին, արդեն ապահովել է գանձապետական էլեկտրոնային շտեմարանների առցանց հասանելիությունը, և մյուս կողմից, քանի որ պալատն արդեն ունի համարժեք վերապատրաստված կադրեր և, այս պահին, կարծես թե, ոչինչ չի խանգարում, որպեսզի առաջիկայում, օգտագործելով այդ էլեկտրոնային շտեմարանները, կարողանանք հաշվեքննության արդյունավետությունը բարձրացնել։

GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, իր հերթին վերահաստատեց գերմանական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հաշվեքննիչ պալատին իր առջև դրված խնդիրները հնարավորինս էֆֆեկտիվ կյանքի կոչելու հարցում։

 

Ծանոթություն

«LS FINANCE» և «LS REP» գանձապետական համակարգերի դասընթացներն անցակցվել են «Լսոֆթ» ընկերության մասնագետները վերապատրաստողների վերապատրաստում (training of trainers) սկզբունքով, ինչը նշանակում է, որ պալատի վերապատրաստված աշխատակիցները գանձապետական էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ գիտելիքները հետագայում կկարողանան առանձին դասընթացների միջոցով փոխանցել նաև Հաշվեքննիչ պալատի այլ աշխատակիցներին։

Երեքշաբթի, Հունիս 19, 2018