Հաշվեքննիչ պալատը հաստատել է «Օդի աղտոտվածության նվազեցման» կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով օ­դի աղ­տոտ­վա­ծության հե­տևանքով աշխար­հում տարեկան գ­րանց­վում է 6.7 մլն մար­դու վա­ղաժամ մահ[1]: Օդի աղտոտվածությունը մահերի 2-րդ ռիսկի գոր­ծոնն է՝ բարձր զարկերակային ճնշու­մից հետո: Այս գործոնով պայմանավորված վնասի չափը հա­մաշ­խար­­հա­­յին տնտեսության վրա գնահատվում է տա­­­րեկան 8.1 տրիլիոն դոլար կամ համաշխարհային ՀՆԱ-ի 6.1%-ը։

ԱՀԿ տվյալներով, մթնոլորտային օդի աղ­տոտ­վածությանը վե­րա­­գրվող մահերի ցու­ցա­նի­շով (70 մահ 100,000 բ­նակչի հաշվով) Հա­յաստանը աշ­խար­հի 183 երկրների շարքում 144-րդն է։ Այս ցուցանիշը հա­մաշ­խարհային մի­ջինից բարձր է 19%‑ով, իսկ մի­ջին եվրո­­պականից՝ 2.6 անգամ: Հայաստանում օ­դի աղտոտվածությամբ պայմանավորված մարդու առող­ջությանը հասցված վնասի ֆինանսական չափը գնահատվում է տա­րե­կան 1.45 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 10.6%‑ը։

Հաշվեքննության ընթացքում արձանագրվել են մի շարք հիմնարար խնդիրներ՝ կապված օդի աղտոտվածության կառավարման արդյունավետության հետ

  • Օդի որակի ՀՀ ստանդարտները բավարար չեն բնակչության առողջության պաշտպանության համար։
  • Առկա չեն ժամանակին, ո­րակ­­յալ և հա­մա­պարփակ տվյալներ՝ օդի պահ­­պանության ար­դ­յունավետ կառավարում ի­­րականացնելու համար։
  • Մթնոլորտային օդի պահպանության բնագա­վա­ռում պետական կառավարման նպատա­կով չեն սահմանվել օդի աղտոտվածությամբ պայմանավորված վաղաժամ մահերի ու ոլոր­տային արտանետումների կրճատման թի­րախ­ներ և դրանց հասնելու համակարգված մի­ջո­ցառումներ:

Հաշվեքննության արդյունք­նե­րով Հաշ­­­վեքննիչ պալատը ներկայացրել է 7 ա­ռա­ջարկ­ներ, որոնք ուղղված են մթնոլոր­տա­յին օդի պահպանության բնագավառում հան­րա­յին կառավարումը միջազգային չափանիշնե­րին համապատասխան բարելավելուն՝ վերջն­ար­դյուն­քում օդի աղտոտվածությամբ պայմա­նա­վոր­ված վաղաժամ մահերի կրճատման նպա­տակին հասնելու հեռանկարով։

Հաշվեքննության մանրամասներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ.

 

 

[1] Այս և հաջորդիվ ներկայացված տվյալների աղբյուրների վերաբերյալ մանրամասները ներ­կա­յացված են հաշվեքննության հաշվետվության մեջ:

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Երեքշաբթի, Մայիս 27, 2025