Թուրքիայի աուդիտի դատարանի նախագահ, ԵՎՐՈՍԱԻ նախագահ Սեյիտ Ահմետ Բաշի հրավերով Վերահսկիչ պալատի պատվիրակությունը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանի գլխավորությամբ, 2017թ. մայիսի 21-ից 25-ը մասնակցել է ք. Ստամբուլում կայացած Բարձրագույն աուդիտի մարմինների եվրոպական կազմակերպության /EUROSAI/ 10-րդ համագումարի աշխատանքներին: Համագումարի հիմնական թեման էր՝ բարձրագույն աուդիտի մարմինների միջազգային ստանդարտների (ISSAI-ների) ներդրման մարտահրավերները և լուծումները:
Համագումարի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Լատվիայի, Ուկրաինայի և մյուս երկրների գործընկերների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու համատեղ ծրագրերին ուղղված մի շարք հարցեր:
Համագումարի ընթացքում EUROSAI նախագահ է ընտրվել Չեխիայի բարձրագույն աուդիտի գրասենյակը, որը 2020 թվականին կհյուրընկալի EUROSAI հաջորդ համագումարը: Համագումարի ընթացքում նաև ընտրվել են EUROSAI կառավարման խորհրդի անդամներ և արտաքին աուդիտորներ:
Համագումարի արդյունքում եվրոպական երկրների բարձրագույն աուդիտի մարմիններն ընդունել են ստամբուլյան հռչակագիր, որի հիմնական ուղերձն է EUROSAI-ի կողմից բարձրագույն աուդիտի մարմինների կողմից ISSAI-ների ներդրման շարունակականության ապահովումը:

Երեքշաբթի, Մայիս 30, 2017