2021 թվականի հունվարի 29-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Նիստի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.
1. Հաստատվել է Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի պետական բյուջեի ծախսերի նախահաշվի կատարողականը:
2. Փոփոխություն և լրացումներ են կատարվել Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագրում, համաձայն որի թվով 4 հաշվեքննություններ կիրականացվեն ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման նկատմամբ:
Նիստի ընթացքում հաշվեքննությունների շրջանակներում հաստավել են մի շարք ստուգման առաջադրանքներ, ինչպես նաև տեխնիկական բնույթի լրացումներ են կատարվել մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներում:
Հրապարակման ենթակա որոշումների ծանոթացեք այս հղմամբ։