2020թվականի հունիսի 30-ին հաշվեքննիչ պալատը արտահերթ նիստ է անցկացրել։
Պալատի անդամների կողմից քննարկվել և հաստատվել է Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի հոկտեմբերի 30-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին» թիվ 23/3 որոշման մեջ կատարված փոփոխությունը։
Նիստի ընթացքում հաստատվել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեում իրականացվող հաշվեքննության առաջադրանքը։ Մեկ այլ կետով քննարկվել և կասեցվել է Առողջապահության նախարարությունում իրականացվող հաշվեքննությունը։
Հրապարակման ենթակա որոշումների ծանոթացեք այս հղմամբ։
Ուրբաթ, Հուլիս 3, 2020