Մարտի 30-ին կայացել է հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստը։ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվել է հաշվեքննությունների արդյունքներում կազմված երեք ընթացիկ եզրակացություններ:Եզրակացություններին ծանոթացեք՝ հետևյալ հղումներով.
Օրակարգի համաձայն՝ մեկ այլ կետով քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի մասով իրականացվող հաշվեքննությունը. որոշում է կայացվել կասեցնել սույն հաշվեքննությունը։
Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նիստի մասնակիցների որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հաշվեքննիչ պալատի մի շարք որոշումներում:
Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացված հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: