2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պալատի արտահերթ նիստ:

Նիստին մասնակցում էին պալատի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգի համաձայն քննարկվեց և պալատի անդամների կողմից հաստատվեց ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ընթացիկ եզրակացությունը:

 

Փոփոխություններ կատարվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի մայիսի 14-ի թիվ 11/6, հոկտեմբերի 30-ի թիվ 23/2 և թիվ 23/3 որոշումներով հաստատված հաշվեքննության առաջադրանքներում:

 

Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացված հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

 

 

 

 

 

 

Երկուշաբթի, Դեկտեմբեր 16, 2019