2022 թվականի փետրվարի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները.
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագրի նկատմամբ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ների («Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն, Երևանի մանկան տուն, Գյումրու երեխաների տուն և Երևանի «Զատիկ» աջակցության կենտրոն) ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքերի վերաբերյալ,
3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում Նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքերի վերաբերյալ,
4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում պետական գույքի կառավարման հետ կապված հարաբերությունների իրականացման կազմակերպված գործընթացի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,
5. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացված դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,
6. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության ծրագրում, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության ծրագրի 2-րդ մասով նախատեսված թվով 11 ծրագրային կետերի կատարումը տվյալ տարում չավարտվելու հիմքով տեղափոխվել է 2022 թվականի գործունեության ծրագիր:
Նիստի ընթացքում տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել նաև Հաշվեքննիչ պալատի մի շարք որոշումներում։
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: