2021 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ որոշումները.

1.    Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի մայիսի 26-ի  Հաշվեքննիչ պալատի «ֆինանսական հաշվեքննության մեթոդաբանությունը», «համապատասխանության հաշվեքննության մեթոդաբանությունը», «հաշվեքննության փաստաթղթավորման ուղեցույցը», «պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման հաշվեքննության ուղեցույցը», «ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային (lsfinance) համակարգից հաշվեքննության նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու ուղեցույցը» և « ֆինանսների նախարարության հաշվետվությունների (lsrep) համակարգից հաշվեքննության նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու ուղեցույցը» հաստատելու մասին թիվ 93-Լ որոշման հավելվածի մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի  «Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը հաստատելու մասին թիվ 28/21-Լ որոշման հավելվածի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի նոյեմբերի 20-ի Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու մասին թիվ 172-Ա  որոշման  հավելվածի մեջ փոփոխություն  կատարելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության   հաշվեքննիչ  պալատի  «Գործունեություն և հաշվեքննության   իրականացման  ծառայություններ» միջոցառման  ծախսերի փոփոխված նախահաշիվը հաստատելու  մասին:

5. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն նյութեր ուղարկելու մասին: 

6. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամին պարգևատրելու մասին:

7. Հայաստանի Հանրապետության  շրջակա միջավայրի նախարարության  կողմից անտառօգտագոծման գործընթացի նկատմամբ հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին:

Հաշվեքննիչ պալատը կայացրել է նաև մի շարք որոշումներ հաշվեքննության առաջադրանքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու մասին:

 

Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

 

Երկուշաբթի, Նոյեմբեր 15, 2021