2021 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Նիստի ընթացքում հաստատվել են 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման վերաբերյալ հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները հետևյալ հաշվեքննվող օբյեկտներում.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն (գաղտնի)
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե
- ՀՀ կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ ոստիկանություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ վարչապետի աշխատակազմ
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն (գաղտնի)
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե
- ՀՀ դատական դեպարտամենտ
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:
Ի կատարումն Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագրի 2-րդ մասի՝ հաստատվել է կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունների գծով ուսանողական նպաստների տրամադրման» թեմայով:
Նիստի ընթացքում հաստատվել են նաև հետևյալ որոշումները՝
-«ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի հուլիսի 29-ի թիվ 16/2 որոշման մեջ փոփոխություն և 2019 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 23/11 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
- ««ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման հավելվածի մեջ փոփոխություններ կատարելու մասին»:
Հաշվեքննիչ պալատը կայացրել է նաև մի շարք որոշումներ հաշվեքննության առաջադրանքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու մասին:
Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։
Հրապարակված ընթացիկ եզրակացությունները կարող եք գտնել հետևյալ հղմամբ: