2022 թվականի սեպտեմբերի 29-ին հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պալատի արտահերթ նիստը։
Պալատի նախագահի առաջարկով չզեկուցվող ընթացակարգով որոշումներ կայացվեցին Պալատի բնականոն գործունեությանը վերաբերվող տեխնիկական բնույթի հարցերի կապակցությամբ:
Նիստում մանրամասն քննակման առարկա դարձավ ՀՀ առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները ներկայացնող ընթացիկ եզրակացության նախագիծը։ Քննարկման ընթացքում ձևավորված կարծիքներն ակնհայտ դարձրեցին վերոնշյալ հաշվեքննության շրջանակներում հավելյալ տեղեկատվության վերլուծության և լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը:
Արդյունքում, պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով վերանայվեց վերոնշյալ հաշվեքննության առաջադրանքով նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետը:
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ: