ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ՀՀ Ազգային ժողովի 2020 թվականի հունիսի 25-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդումը:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով  իր ղեկավարած կառույցի 2019 թվականի տարեկան հաղորդումը նշեց՝ 

«հաշվեքննության թիրախներն ընտրվել են ռիսկերի գնահատման հատուկ մեթդաբանությամբ։ Արդյունքում, հաշվեքննության շրջանակը ներառել է բազմաթիվ ոլորտներ, որոնցից են սոցիալական ապահովության, կրթության, գիտության և մշակույթի, առողջապահության, էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, պետական պարտքի, էկոնոմիկայի, ենթակառուցվածքներին վերաբերող և այլ ոլորտները»:

Ըստ զեկուցողի հաշվետու տարվա համար նախատեսված 32 հաշվեքննությունից 25-ը ավարտվել է,1-ը՝ կասեցվել, իսկ 6-ը դեռևս շարոնակվում են: Դիտարկվել են մինչև 10 տարվա վաղեմության գործարքներ: 2019 թվականին, ըստ պալատի նախագահի,  իրավապահ մարմինների  է ուղարկվել 24 առանձին նյութ, որից 21-ը գլխավոր դատախազությանը  և մեկական նյութ՝ ԱԱԾ, Հատուկ քննչական ծառայություն և Պետական  վերահսկողական ծառայություն:

Պալատի նախագահի խոսքով, Հաշվետու տարվա ցուցանիշն աննախադեպ է Հաշվեքննիչ պալատի ողջ պատմության համար՝ միայն 2019 թվականի մասով ստացված վիճակագրությունը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները միասին վերցրած։

«Առհասարակ, վերջին երկու տարիների ընթացքում ուղարկվել է 33 առանձին նյութ, որոնք իրենց ծավալով և բնույթով բավականին ընդգրկուն թեմաներ են։ Վերջին 2 տարիների ընթացքում ուղարկված նյութերից 17-ի մասով տրվել է իրավական գնահատական, իսկ 16 նյութի ուսումնասիրությունները շարունակվում են: Իրավական գնահատականի արժանացած 16 նյութերով հարուցվել է 24 քրեական գործ, իսկ մեկ նյութ կցվել է արդեն հարուցված քրեական գործին» տեղեկացրեց Լևոն Յոլյանը։

2019 թվականին հաշվեքննիչ պալատի կողմից կառավարման և այլ մարմիններ ներկայացվել է 308 առաջարկություն՝ 117 համակարգին, 114-ը խնդրին, իսկ 75-ը արդյունքին միտված:  Կազմվել են հաշվեքննության 61 արձանագրություն, որոնք սահմանված կարգով ներկայացվել են հաշվեքննության ենթարկված մարմինների ղեկավարներին և ստացել են նրանց արձագանքները, որոնք հրապարակվել են:

2019թվականը պալատի համար հագեցած էր նաև միջազգային միջոցառումներով՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին Հաշվեքննիչ պալատի նախագահությամբ ք. Երևանում անցկացվել է ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։ Համագումարի ընթացքում հաստատվել և ստորագրվել են ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից 2019 թվականին Հաշվեքննիչ պալատի համակարգմամբ իրականցված ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ համատեղ հաշվեքննության արդյունքները: 

Մտքերի փոխանակության ձեւաչափում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ։ Որից հետո իր եզրափակիչ ելույթում Լեւոն Յոլյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ:

Ազգային ժողովն ի գիտություն ընդունեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդումը:

 

 

Ուրբաթ, Հունիս 26, 2020