Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վե­րաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կազմվել է ծախսային մասի շուրջ 80%‑ը կազմող՝ 8 գե­րա­տես­չությունում 32 եռամսյակային հաշ­վե­քննության հիման վրա։

Եռամսյակային հաշվեքննությունների արդյունքներն ամփոփվել են ըն­թացիկ եզ­­րա­կացություն­ներում, որոնք ներկայացվել են Ազգային ժողովին, կառավարությանը և հաշվեքննության ենթարկված մարմիններին, ինչպես նաև հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ բացառությամբ գաղտնիք պարունակող 4 հաշվեքննության։

Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը նույնպես ներկայացրել է Ազգային ժողովին և կառավարությանը:

Հաշվեքննություններով արձանագրվել են թվով 83 անհամա­պատաս­խա­նություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ կուտակված խեղաթյուրումների հանրագումարը, որը կազմել է հաշվեքննության ենթարկված ծախսերի 011%-ը, մոտ չէ Ֆինանսական հաշվետվությունների որպես ամբողջության էականության մակարդակին, և ֆինանսական հաշվետվությունը ընդհանուր առմամբ զերծ է էական խեղաթյուրումից: 

Արդյունքում, Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ արտահայտել է դրական եզրահանգում։

Արձանագրված անհամա­պատաս­խա­նությունների և խեղաթյուրումների հիման վրա Հաշվեքննիչ պալատը 48 առա­ջար­կու­թ­յուն է ներկայացրել հաշվեքննության ենթարկված մարմիններին։

Հաշվեքննիչ պալատը արձանագրել է նաև համակարգային բնույթի 1 անհամապա­տաս­խա­նություն «Հանրային հատվածի կազ­մա­կեր­պու­թյուն­ների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով, որն է. «Հայաստանի Հանրապետության՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները 2024 թվականի համար չեն պատրաստվել» և խնդրի լուծման նպատակով ներկայացրել է երկու առաջարկություն։

 

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Հինգշաբթի, Հունիս 26, 2025