2024թ. հունվարի 25-ին հերթական և հունվարի 30-ին արտահերթ նիստեր են տեղի ունեցել Հաշվեքննիչ պալատում։

 

Հաշվեքննիչ պալատը նիստերի ընթացքում հաստատել է Հաշվեքննիչ պալատի 2023թ. գործունեության ծրագրի 1-ին մասում ներառված պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:

 

Հաշվեքննիչ պալատի որոշումներով մեկնարկել են հետևյալ հաշվեքննության առաջադրանքները․

  • Առողջապահության նախարարություն․ առողջապահական կրիտիկական ֆիզիկական ենթակառուցվածքների՝ ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության կատարողականի հաշվեքննություն,
  • Շրջակա միջավայրի նախարարություն․ օդի աղտոտվածության նվազեցման կատարողականի հաշվեքննություն։

 

Բացի վերոնշյալը` Հաշվեքննիչ պալատը երկու նիստերի ընթացքում ընդունել է նաև ընթացակարգային մի շարք որոշումներ՝ իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ։

 

 

 

 

Չորեքշաբթի, Հունվար 31, 2024