2022թ. հոկտեմբերի 25-ին կայացել է Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը, որը վարել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Պալատի նախագահի առաջարկով չզեկուցվող ընթացակարգով որոշումներ կայացվեցին մի շարք հաշվեքննությունների առաջադրանքների վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում Պալատի կողմից դրական վերաբերմունքի արժանացան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում  և էկոնոմիկայի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման երկու հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:

Նիստում մանրամասն քննակման առարկա դարձավ  հաշվեքննությունների որակի բարելավմանը միտված ֆինանսական հաշվեքննության մեթոդաբանությունը, որով պայմանավորված՝ սկսած բյուջեի 12 ամիսների կատարման փուլից հաշվեքննողները՝ մեթոդաբանությամբ նախատեսված ձևաչափով կներկայացնեն առաջընթացի զեկույցներ կատարված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։

Պալատը՝ իր գործունեությունը բարելավելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել ընթացակարգային բնույթի մի շարք որոշումների մեջ։

 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ:

 

 

 

 

 

 

 

Չորեքշաբթի, Հոկտեմբեր 26, 2022